Ալեքսանդր Իսկանդարյան. ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պայքարում են միմյանց դեմ ոչ ՀՀԿ-ի

«Ես վախենում են, որ ոչ մի ուժ չի լինի մրցակից ՀՀԿ-ին: Շատ քիչ ժամանակ է մնում և դժվար է պատկերացնել, թե ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ ինչ-որ բան փոխվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնոլավ ներքաղաքական իրավիճակին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ բաբախոսի` ԲՀԿ-ի չմասնակցելը նախագահական ընտրություններին կորուստ էր այդ ուժի համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրություններիվ հետո կորցնում է վարկանիշը:

Րաֆֆի Հովհաննիսյանի’ մարզեր կատարվելիք այցելությունների վերբերյալ’ քաղաքագետը նշեց, որ նա գտնվում է այն նույն իրավիճակում, ինչ Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն էին տարբեր ընտրությունների ժամանակ. «Նրանք ևս չճանաչեցին ընտրությունների արդյունքները: Ավանդույթն այդպիսին է: Հայաստանում շատ են այդպիսի մարդիկ, ովքեր չեն ճանաչում արդունքները, հոդվածներ են գրում, մասնակցում հանրահավաքներին, սակայն իրադրություն փոխել այն չի կարող»:

«Հայաստանում անկասկած կա ընդդիմություն, կան նույնիսկ ընդդիմություններ, սակայն նրանց միավորվելը իրական չեմ համարում»,-ասաց նա:

«ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պայքարում են միմյանց դեմ, այլ ոչ ՀՀԿ-ի, և նույնիսկ նրանց միավորումը չի կարող բերել շոշափելի առավելության ՀՀԿ-ի նկատմամբ: ԲՀԿ-ին պետք է վերականգնվել’ ԱԺ-ում ներկայացուցիչների թվով երկրորդ ուժը պետք է մասնակցի բոլոր ընտրություներին: Ավագանու ընտրությունները միգուցե լավ հարթակ են կորցրածը հետ բերելու համար»,- նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ի մասնակցությունը, ապա բանախոսի կարծիքով դա պայմանավորված է միայն նրանով, որ այն քաղաքական ուժ է հանդիսանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում