Մոսկվայում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա

Ապրիլի 21-ին Մոսկվայի հայ համայնքի երիտասարդությունը (AАММ) կազմակերպել էր ակցիա’ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ակցիան սկսվեց լռության րոպեով, որից հետո մասնակիցներին բաժանվեցին կարմիր դիմակներ, որոնք խորհրդանշում էին անմեղ զոհերի թափված արյունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները միասին կատարեցին «Զարթնիր լաո», «Գինի լից», «Արդյոք ովքեր են», «Հայեր միացեք» հայրենասիրական երգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում