AM | RU
USD
EUR
RUB

Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Yesh Atid կուսակցությունը նոր օրինագիծ է ներկայացնում Կնեսետ

 

Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը: «Արմենպրես»-ը զրուցել է Լապիդի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի, ինչպես նաև վերջերս կրկին լարված թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

- Պարոն Լապիդ, օրերս հայտարարեցիք, որ ձեր ղեկավարած Yesh Atid կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ներկայացնել Կնեսետ: Ի՞նչ փուլում են օրինագծի նախապատրաստական աշխատանքները և ե՞րբ եք նախատեսում այն ներկայացնել խորհրդարան:

-Օրինագիծն արդեն գրված է, այժմ մենք Կնեսետում նախագծին աջակցելու նպատակով ստորագրությունների հավաքագրման գործընթացում ենք: Ցանկանում ենք, որ օրինագիծը Կնեսետի հնարավորինս ավելի շատ անդամի աջակցություն կստանա: Հավատացած ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք:

- Ի՞նչու է Հոլոքոստ տեսած Իսրայելը խուսափում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից:

-Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է, վերջերս Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց:

- «Մավի Մարմարա»-ի ճգնաժամից հետո վերականգնվող թուրք-իսրայելական հարաբերությունները Երուսաղեմի կարգավիճակի շուրջ կրկին փակուղի են մտել: Թուրքիայի նախագահ Էրդողանը սուր հայտարարություններ հնչեցրեց Իսրայելի հասցեին: Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Անկարայի նման հայտարարությունները:

-Նախագահ Էրդողանը որոշել է օգտագործել Իսրայելը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու համար: Նա հակաիսրայելական տրամադրություն է փորձում ստեղծել և ներկայում ներգրավված է տարածաշրջանում նոր խնդիրների հրահրման գործում: Նա ակտիվ դերակատարություն է ունեցել Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշման ամրապնդման գործում, ինչը ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը:

Իսրայելը պետք է լրջորեն հակադրվի նախագահ Էրդողանին և հստակ հասկացնի, որ մենք չենք վախենում նրա հռետորաբանությունից և սպառնալիքներից: Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը:

Լրահոս
Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan