Սարգիս Հացպանյանն` արտագաղթի մասին

Մարդիկ հայրենիքը լքում են սիրո բացակայության պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

«Հայաստանից արտագաղթող թեկուզ մեկ մարդ չեք գտնի, որ տնտեսական պատճառով Հայաստանը լքած լինի: Հայաստանից արտագաղթում են արդարության դեֆիցիտի ու սիրո բացակայության պատճառով»,-ասաց նա:

Ըստ բանախոսի «հայոց տանտեր հանդիսացող իշխանն իր զավակներին չի կարողանում հասկանալ, ծնողն իր զավակներին իբրև զավակ չի վերաբերում:Հայաստանի իշխանությունները իրենց հողը, երեխաներին, ժողովրդին, ազատագրված հողերը, Արցախը չեն սիրում: Եթե այդ սերը լիներ, մարդը իր հայրենիքը, իր մեռելներին, իր գերեզմանները չէր թողնի հեռանար: Այդ սիրո բացակայության պատճառով է մարդ հեռանում իր հայրենիքից»,- ասաց Ս. Հացպանյանը:

Հացպանյանի խոսքով`  ոչ ոք հայրենիքը չէր թողնի ու հեռանար,եթե լիներ սեր ու հարգանմք:

Նրա խոսքով, նույնիսկ սփյուռքահայ ներդրողները այլևս չեն գալիս Հայաստան, քանի որ «տեսան, թե ինչպես են իրենց ներդրումները գողանում», նույնիսկ Սիրիայից, որտեղ պատերազմական վիճակ է, Հայաստան ներգաղթողների թիվը շատ քիչ է, իսկ ովքեր էլ որ եկել են Հայաստան, ասում են, որ վիճակը լավանալուց հետո վերադառնալու են Սիրիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում