Այսօր բացվել է Վալմարի «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Այսօր,  ապրիլի 22-ին, «Վալմար Արտ» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանի /Վալմար/ «Իսպանական տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն բացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 65-ամյակին, տեղեկացնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Ճանաչված նկարիչ Վալմարի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Սիրված արվեստագետն աշխարհի տարբեր մայրցամաքներում ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ:

Հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում