Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը

Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը: Այս մասին տեղեկանում ենք Panorama.am-ից։

Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 4-ին՝ Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սովորել դերասանական, ապա նաև ռեժիսուրայի բաժիններում: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:

Երկու տասնյակից ավելի ֆիլմերի և չորս դեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:

1998-ից մինչև 1999 թվականը պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար: 2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: 2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:
Դասախոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում