Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Թանդոյանց եկեղեցին

Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Թանդոյանց եկեղեցին

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև.

«2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։ Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։

Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ. «Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։

Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։

Նորիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում