ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին պետք է վերաբերվել որպես բարեփոխումների հուժկու ազդակի

«Հայոց աշխարհը» ներկայացրել է Կարեն Բեքարյանի տեսակետը ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին. «ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին պետք է վերաբերվել որպես հետագա բարեփոխումների հուժկու ազդակի: Առավել քան վստահ եմ, որ մեզանում կլինեն մարդիկ, որ դա կհամարեն իրականությունը կամ բարեփոխումների ընթացքը լրիվ չարտացոլող զեկույց, կլինեն մարդիկ, որ կհամարեն շատ մեղմ զեկույց, թերությունները շատ քիչ մատնանշող, քան կարելի էր: Բայց իրականում զեկույցներն ունեն իրենց չափորոշիչները եւ զեկույցի հեղինակները փորձում են այդ չափորոշիչների ներքո լինել օբյեկտիվ: Պետքարտուղարության զեկույցը՝ արեւմտյան միջազգային տարբեր զեկույցների համեմատությամբ, միշտ ու բոլորի, ոչ միայն Հայաստանի հանդեպ, առավել կոշտերից է, որը և՛ զգոնության, և՛ բարեփոխումների ընթացքի շարունակման հուժկու ազդակ է: Հենց այդպես էլ պետք է վերաբերվել զեկույցին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում