AM | RU
USD
EUR
RUB

Թբիլիսիում պահպանվել է Հովհաննես Թումանյանի շունչը

 

Թբիլիսիում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տունը Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնի վերածելու հիմնական նպատակն է վերականգնել տան բարի ավանդույթները, որը եղել է սիրո և բարեկամության օջախ: Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը բացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին և այդ պահից ի վեր այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրական քննարկումներ և շնորհանդեսներ, ինչպես եղել է նախկինում Հովհաննես Թումանյանի տանը:

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը նշում է, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տունը եղել է ոչ միայն Թումանյան ընտանիքի օջախը, այլև կարևոր հասարակական, գրական, մշակութային օջախ ողջ Անդրկովկասի համար: Այդ տան մշտական հյուրերն են եղել Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և այլք: «Մեր առաջնային նպատակն է վերականգնել Թումանյանի տան բարի ավանդույթները, իսկ մենք պատմությունից լավ գիտենք, որ այս տունը իսկապես սիրո և բարեկամության օջախ է եղել: Կենտրոնի պաշտոնական բացումից հետո այս կարճ ժամանակահատվածում շատ կարևոր միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Թբիլիսիի հայ համայնքի համար, այնպես էլ հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման համար: Մենք կազմակերպել ենք վրացի ճանաչված բանաստեղծուհի, նկարչուհի Բիետա Աբշիլավայի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, Թբիլիսիի հայ և վրացի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում գրական քննարկումներ, շնորհանդեսներ, ինչպես ժամանակին եղել է Հովհաննես Թումանյանի տանը»,- պատմեց Հովսեփյանը:

Թբիլիսիի Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնում Հովհաննես Թումանյանի անձնական իրերից մնացել է միայն նրա հայելին. բանաստեղծի մյուս անձնական իրերը նրա ընտանիքի անդամները տեղափոխել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարան: «Ամենայն հայոց բանաստեղծի ընտանիքը 30-ական թվականներին նախաձեռնեց Երևանում Թումանյանի թանգարանը բացելու շնորհակալ աշխատանքը, և ես պետք է հպարտությամբ նշեմ, որ այն կառուցվել է իր տան օրինակով: Այսինքն՝ ճարտարապետը մի քանի անգամ Թբիլիսի է եկել, որպեսզի ճշգրտորեն չափագրի այս տունը, իսկ Թումանյանի ընտանիքի անդամները նրա բոլոր իրերը տեղափոխել են Երևան: Այստեղ Թումանյանից պահպանվել է թումանյանաշունչ այս տունը: Մենք Թումանյանի շնչի և ոգու առկայությունը մշտապես զգում ենք այս տանը: Նրա անձնական իրերից տանը մնացել է հայելին, իսկ բուխարին վերականգնվել է այնպես, ինչպես այն եղել է ժամանակին»,- մանրամասնեց կենտրոնի ղեկավարը:

Թբիլիսիում գտնվող տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, պատկանել է թիֆլիսահայ մեծահարուստ Հովսեփ Գրիգորի Շանշյանին: Ներկայումս Վրաստանի արխիվներում այդպես էլ պահպանվում է. տան սեփականատերը եղել է Հովսեփ Շանշյանը, ում ազգանվան առաջին տառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի դռների վրա: Հովհաննես Թումանյանը վարձակալել է տան երրորդ հարկը, իսկ նրա մահից հետո՝ Խորհրդային իշխանության շրջանում, Թումանյանի ընտանիքը, վախենալով, որ պետությունը կարող է տունը բռնագանձել, ձեռք է բերում փաստաթուղթ այն մասին, որ տունը բռնագանձման ենթակա չէ: Այդ փաստաթուղթը ձեռք է բերվում Վրաստանի համապատասխան մարմինների, Հայաստանի գրողների միության միջնորդությամբ և Ավետիք Իսահակյանի անմիջական օժանդակությամբ: Չնայած այդ փաստաթղթին՝ 30-ականներին այդ տունը կիսվում է. դրա մի հատվածում բնակեցվում է մի ընտանիք, որը տարհանվում է 50-ականներին, և այդ մասում բացվում է Թբիլիսիի՝ Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը: ԽՍՀՄ փլուզման տարիներին Թբիլիսիի քաղաքապետարանը, պատճառաբանելով, որ գրադարանը չի արդարացնում իրեն, վաճառում է գրադարանային հատվածը մասնավոր սեփականության: «Հենց այս տարիներին է, որ Թումանյանի տունը դառնում է համայն հայության մտահոգության առարկան: Այս ժամանակ սկիզբ առավ շնորհակալ աշխատանք՝ Թումանյանի տունը հայությանը վերադարձնելու հետ կապված: Այս աշխատանքի նախաձեռնողներից առաջինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Գրադարանային հատվածը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ ձեռք է բերվում Գյումրիի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանի միջոցով, իսկ երկրորդ հատվածը, որտեղ ապրում էր Հովհաննես Թումանյանի ծոռնուհին, ձեռք բերվեց IDEA հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանի միջոցներով: Տունը շատ վատ վիճակում էր, քանի որ հին էր, և այն վերականգնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում: Վերականգման, վերանորոգման աշխատանքներում մեզ օգնել է «Ջինիշյան» հիմնադրամը, IDEA հիմնադրամը և վիրահայոց թեմը»,- պատմեց Գիսանե Հովսեփյանը:

Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը գտնվում է Ամաղլեբա փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծն ընտանիքի հետ 1909 թ. տեղափոխվել է Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ էլ Հովհաննես Թումանյանն ապրել է մինչև կյանքի վերջ:

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan