Սա կուսակցությունների ընտրություն է. Տ. Ուրիխանյան

Lրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասաց. «ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական և այլ հակասություններ: Կարևորը, որ դա բխի ժողովրդի շահերից»:

Անդրադառնալով մրցակցային պայմաններին, Տիգրան Ուրիխանյան նշեց, որ ՀՀԿ-ի որոշ գործընկերներ չեն տարանջատում անհատի և կուսակցության գործունեությունը. «Նորից եմ հիշեցնում, որ սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները»,- ընդգծեց նա:

Իսկ ծրագրային դրույթներին մասին Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ-ն երևանցուն բավականին լուրջ ծրագիր է առաջարկում. «Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը: Մենք իրականում քաղաքը կկանաչապատենք և կլուծենք այլ խնդիրներ»:

Նա ևս իր հերթին ընդգծեց, թե ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում