Տիգրան Ուրիխանյան. Վարչապետի վերանշանակումից առաջ Գ. Ծառուկյանն և Ս. Սարգսյանը հանդիպել են, սակայն որևէ պայմանավորվածություն չի եղել

«Այժմ ճիշտ կլինի քիչ խոսել գնահատականի մասին: Քաղաքացիները կտան այդ գնահատականը ընտրությունների օրը, ես գնահատելու դեպքում, իհարկե, դրական կորակեմ մեր աշխատանքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը` ԲՀԿ խոսնակն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է մոտեցումը, իսկ ինքն էլ որպես խոսնակ հայտարարության առկայության դեպքում կներակայցնի այն հանրությանը:

Ուրիխանյանի խոսքով` օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգայնաի հանդիպումից, ասաց, որ վարչապետի վերանշանակումից առաջ հանդիպում տեղի ունեցել:

«Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում ԲՀԿ ղեկավարին տեղեկացվել է քաղաքական մեծամասնության որոշման մասին: Որևէ պայմանավորվածություն չի եղել»,-ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանը հավելեց, որ ամիսներ առաջ, երբ նախագահը քննադատեց վարչապետին, ինքը հայտնեց իր ուրախությունը, որ իշխանությունը ականջալուր եղավ ժողովրդին.«Սակայն այժմ վերանշանակում տեղի ունեցավ,և նրա կողմից տնտեսական կուրսի վերաբերյալ եզրահանգումը թողնում եմ մեր քաղաքացուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում