Թուրքական իշխանությունները մտահոգված են Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեծ թվով միջոցառումների կազմակերպման փաստից

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է»- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը այս մասին նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով`  և՛ թուրքական, և՛ ադրբեջանական իշխանությունների համատեղ ջանքերը անել ամեն ինչ, որպեսզի ցեղասպանության ճանաչման պրոցեսը դադարի, հաջողություն չեն ունենալու, ինչի մասին նշում են հենց թուրք մտավորականները:

Պատմաբանը նշեց, որ թուրքական իշխանություններն արդեն իսկ մտահոգված են այն փաստի շուրջ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվում:

Այդ իսկ պատճառով էլ, ըստ Մելքոնյան`  թուրքակական կառավարության որոշմամբ ստեղծվել և փոխվարչապետի կողմից համակարգվում է մի մարմին, որը նպատակ ունի վիժեցնել այդ միջոցառումները և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում