Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել
31/12/2017 12:37
Նմանատիպ
Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: Թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց:
Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը: Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը: Սկզբնաղբյուր՝ ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում