Ջիգարխանյանը նախկին կնոջն արժանի փոխարինող է գտել

Ջիգարխանյանը նախկին կնոջն արժանի փոխարինող է գտել

Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր, պրոդյուսեր Մարկ Ռուդինշթեյնը պատրաստ է ղեկավարել դերասանի՝ ֆինանսական ճգնաժամում հայտնված թատրոնը:

Ընդ որում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կմնա թատրոնի գեղարվեստական ղեկավար, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ռուդինշթեյնը խոստովանել է, որ համաձայն է զբաղեցնել այդ պաշտոնը մի պայմանով՝ եթե Ջիգարխանյանը հավանություն տա:

«Նա ուրախացավ իմ առաջարկից, ասաց` եկեք փորձենք: Չէ՞ որ պետք է օգնել նրան: Իսկ ես փորձառու մարդ եմ, նա գիտի դա: Նախկինում մենք շատ էինք շփվում: Բայց երբ Վիտալինան հայտնվեց իր կյանքում, բոլորովին դադարեցինք: Եթե ինձ հաստատեն թատրոնի տնօրենի պաշտոնում, ես չեմ միջամտի գեղարվեստական մասին:

Ջիգարխանյանը կմնա գեղարվեստական ղեկավար: Ես կարող եմ օգնել դուրս գալ ֆինանսական փոսից, որում հայտնվել է թատրոնը», – Ռուդինշթեյնի խոսքերը մեջբերում է Starhit-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում