Միհրան Հակոբյանը` Գագիկ Ծառուկյանի հարստացման և հարկեր վճարելու «հանելուկների» մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը, մեկնաբանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու պատմությունը տնտեսագիտական դասագրքերում կներկայացվի որպես բացառիկ նմուշ, ասաց, որ շատ ավելի լավ կլիներ, որ այդ նույն դասագրքերը կազմողները անդրադառնային Գագիկ Ծառուկյանի հարստացման և հարկեր վճարելու «հանելուկներին»։

«Հրաշալի կլիներ, եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս գային փողոց և կարծիք հարցնեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին: Իհարկե, պարկեշտության և կոռեկտության սահմանները չանցնելու նպատակով ճիշտ կլիներ, որ հնչեցված կարծիքները հրապարակվեին խմբագրված տեսքով: Նույնքան հրաշալի կլիներ նաև, որ ապագայում տնտեսագիտության դասագրքեր կազմողներն անդրադառնային Գագիկ Ծառուկյանի հարստացման և հարկեր վճարելու «հանելուկներին»: Այս խնդիրը կարող էր գիտական թեզի շատ հաջողված թեմա հանդիսանալ»,- ավելացրեց Միհրան Հակոբյանը:

 

Աղբյուր` tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում