Անահիտ Բախշյանը՝ ՀԱԿ-ին. Րաֆֆին իրենց ձայները չէ, որ տարել է

«Բարև, Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հայտնել է, որ ավագանի անցնելու դեպքում իրենք մեծ ուշադրություն են դարձնելու մասնավորապես կրթության ոլորտում առկա թերություններին:

«Իրավունքի» հարցին, արդյոք ԲՀԿ-ն և ՀԱԿԿ-ը եռանդուն կերպով մասնակցելով ավագանու ընտրություններին՝ ցանկանո՞ւմ են Երևանի համար աշխատելու հնարավորություն ստանալ, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի տարած ձայները ետ բերելու փորձ են անում, Անահիտ Բախշյանը պատասխանել է. «Մենք հասարակությանը ընդամենը հիշեցնում ենք, որ ՀԱԿ-ը 2009 թ. ավագանիում ունեցավ 12 տեղ, և դա լուրջ թիվ է խնդիրներ բարձրացնելու որոշումներին հակառակվելու, պահանջելու համար: Ինքը կարող էր անցած 4 տարում ցույց տալ, թե ինչպես է աշխատել, բայց ինքը բոյկոտեց, ինքը իր «ձեռքերը լվաց» այսօրվա պատասխանատվությունը ստանձնելուց ու այսօր մոլեռանդ պայքարում է: Իսկ Րաֆֆին իրենց ձայները չի տարել, Րաֆֆին ձայն են տվել բոլոր այն մարդիկ, մեր բոլոր քաղաքացիները, ովքեր հավատում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրին և Րաֆֆի Հովհաննիսյանի արժեքներին: Որովհետև այդ առաջնորդներն այնքան տարբեր են իրարից. «Լավ, եթե Լևոնը չի դրել, արի Րաֆֆիին ընտրեմ»՝ այդպես չի կարող լինել»»,-նշել է Անահիտ Բախշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում