ՀԱԿԿ-ը սադրում է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը «Իրավունքի» հետ զրույցում հայտնել էր, որ Աջափնյակ համայնքում ՀԱԿ ակտիվիստները ծեծի են ենթարկվում: Որոշ ժամանակ անց տեղեկություն է տարածվել, որ ծեծողները ներկայացել են որպես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ, իսկ ՀՀԿ շտաբը քննադատական հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով ցանկացած բռնություն և բոլորին հորդորելով վարել կիրթ քարոզարշավ:

Թե արդյոք ՀՀԿ-ն կասկածներ չունի, որ դա պարզապես սադրանք է մրցակից կուսակցություններից մեկի կողմից՝ «Իրավունքը» փորձել է ճշտել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանից. «Շատ դեպքերում պարզապես մրցակիցներն, այս դեպքում ՀԱԿ-ի անդամները, երևի թե, սադրիչ գործողությունների են դիմում: Այստեղից-այնտեղից լսել եմ, որ եղել է այդպիսի դեպք ու, կարծում եմ, որ չի կարելի այդ սադրանքներին որևէ ձևով արձագանքել: Մենք ընդհանրապես միշտ դատապարտել ու հիմա էլ դատապարտում ենք նման գործողությունները, կարծում եմ,որ բոլորը պետք է ավելի քաղաքակիրթ ձևով քարոզարշավ անցկացնեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում