Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը
13/01/2018 20:37
Նմանատիպ
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Զեկուցվել են դրա հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս հաշվի են առել մարտահրավերները, կանխատեսել իրավիճակի հնարավոր զարգացումներն ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում