Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել

Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել

Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլլիանիի գեղանկարների ցուցահանդեսը բացվել էր դեռևս անցյալ տարվա մարտին՝ Վենետիկի Պալացո Դուկալեյում, սակայն չորս ամիս անց ցուցահանդեսը ստիպված են եղել փակել, քանի որ փորձագետները կասկածի տակ են դրել ներկայացված նկարների իսկությունը։

Life.ru-ն գրում է, որ կասկածի տակ են հայտնվել այնպիսի նկարներ, ինչպիսիք են «Մորիկանդայի դիմանկարը», «Հաիմա Սուտինայի դիմանկարը», «Կնոջ գլուխը», «Կարմրահեր կինը», «Կնոջ դիմանկարը», «Մովսես Կիսլինգի դիմանկարը», «Նստած կինը» աշխատանքները։

Առաջինն, ով կասկածի տակ է դրել աշխատանքները, եղել է արվեստագետ և Մոդիլիանիի ստեղծագործությունների փորձագետ Կարլո Պեպին։ Իր կասկածների մեջ նա ծանուցել ոստիկանությանը։ Կասկածի տակ են հայտնվել շուրջ 21 աշխատանք, բայց հայտնի է դարձել բնօրինակն է միայն մեկը։

Կարլո Պեպին ենթադրում է, որ հայտաբերված կեղծ գեղանկարները ստեղծվել են 1980-ականներին։

Ամադեո Մոդիլիանին 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենահայտնի արվեստագետներից մեկն է։ Նա ներկայացրեց այնպիսի ուղղություն, ինչպիսին է էքսպրեսիոնիզմը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում