Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը

Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը

Ամերիկյան կինոակադեմիան նախօրեին ավարտել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ընտրության շուրջ քվեարկությունը: Տեղեկացնում է Panorama.am-ը։

«Օսկար»-ի թվիթերյան միկրոբլոգին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ
բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները կհայտարարվեն հունվարի 23-ին:

Հաղթողների համար վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը: Իսկ վերջնական հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկարի» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությանը:

Ընտրված կատեգորիայի անվանակարգերը ընտրվում են կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների ակադեմիկոսները, «Տարվա լավագույն կինոնկարի» համար քվեարկում է ակադեմիայի ողջ կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում