Ռադիկ Մարտիրոսյան. Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է

«Շատերը կարող են իրենց խղճի հետ առևտուր անել և խուսափել ճանաչումից, սակայն դա անխուսափելի է: Չնայած՝ նոր ապացույցներ պետք չեն, որ գիտականորեն ապացուցվի ցեղասպանության եղելությունը: Բոլոր դեպքերում, քանի տարբեր երկրներոմ ապացույցները, ցեղասպանության վերաբերյալ նյութերը շատ են և շատ մանրամասների էլ չենք տիրապետում, ու քանի դեռ պայքարում ենք հետևանքների վերացման, ճանաչման համար, պետք է անցնենք շատ դժվարին փուլերով: Գիտությունն այս պահին զբաղված է դրանով»,-այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

 Սակայն Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, հայագետները, ցեղասպանությամբ զբաղվողները տիրապետում են թուրքերենին, բայց ոչ օսմաներենին, իսկ դրանք նոր աղբյուրներ են, որոնք կարող են հիմք դառնալ մեզ համար, նման հետազոտությունները կարող են նպաստել հարցի լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում