Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում
Նմանատիպ
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում հանրությունն առավել ծանոթ է «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆելմերից, շուտով կներկայացնի իր նոր՝ «Դրախտի դարպասը» դրաման: Ֆիլմի սցենարիստը Արտավազդ Եղիազարյանն է, սցենարի համահեղինակը՝ Մկո Մալխասյանը, պրոդյուսերն է Մասիս Բաղդասարյանը:
«Ֆինլանդացի լրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվելը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆյա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները:
Հիմնական դերասանական կազմում ընդգրկված են Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան, Սոս Ջանիբեկյանն ու Նաիրա Զաքարյանը:
Ֆիլմի նկարահանումների մեծ մասն իրականացվելու է Արցախում՝ հատկապես Ստեփանակերտում, Շուշիում ու Միրուշեն գյուղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում