Էրդողանը վտանգավոր խաղ է սկսում
Նմանատիպ
Նրանք դեռ կտեսնեն, թե ինչ ենք անելու: Մենք կկտրենք այն ահաբեկիչների արմատը, որոնց պատճառով 34 տարում 50.000 զոհ ենք տվել: Մենք այլևս կուլ չենք տա սա: Ի՞նչ է սա նշանակում:
Սիրիական Աֆրին քաղաքը շրջապատված է երեք կողմից թուրքական ուժերով, պատրաստ են այնտեղ մուտք գործել նաև ռազմական հատուկ ստորաբաժանումները, ինչու՞ է այսքան անհանգստացած Էրդողանը:
ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց, առավելապես քրդերից կազմված զորախումբ ստեղծել, որը կվերահսկի Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից շրջանները, արդեն ուղարկվել է 4800 բեռնատար զենք. Նախ, ինչու՞ հանկարծ նման նախաձեռնություն:
Էրդողանի արձագանքը՝ կեղտոտ հետույքով որոշները Սիրայում սպառնում են Թուրքիային։ «Ցանկանում են իրենց ծուղակը քաշել Թուրքիային։ Ի՞նչ ծուղակի մասին է խոսքը:
Չավուշօղլու- Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի քրդերի և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությունը: Վաշինգտոնը պետք է ընտրություն անի, թե ով է իր դաշնակիցը՝ Թուրքիա՞ն, թե քուրդ ահաբեկիչները: Որքանով լուրջ ընդունել այսպիսի հայտարարությունները:
Ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում:
Արարատ հեռուստաընկերության Հետհաշվարկ հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված, արաբագետ Սարգիս Գրիգորյանը մանրամասնորեն անդրադառնում է վերոնշյալ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում