Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի ՀԱԿ-ի երթին

Այսօր դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երթին Լևոն Տեր-Պետրոսյանը չի միացել, քանի որ, ինչպես Վահագն Խաչատրյանն ասաց, վատառողջ է: Նրա փոխարեն երթի մասնակիցներին միացել է նրա կինը’ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Հայոց ցեղասպանության հուշակոթողին քիչ առաջ ծաղիկներ են դրել ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը և մյուսները: Մեր թղթակցի փոխանցմամբ, նրանցից առանձին հուշահամալիր էր եկել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը, սակայն, չի ցանկացել խոսել լրագրողների հետ:

Նշենք, որ Times.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ ՀԱԿ առաջնորդը կմիանա երթին

Հետևեք մեզ նաև Telegram-ում