Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու
17/01/2018 19:42
Նմանատիպ
Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսա և լուսանկարահանող նոր սարքեր են լինելու: Խորհրդարանն այսօր քննարկել է Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ օրինագծով նախատեսվում է ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Օրենքի նախագիծն առաջացրել է ԱԺ ընդիմադիր հատվածի դժգոհությունը: Պատգամավորները կարծում են, որ նոր նախաձեռնությունը սահմանափակելու է մարդու անձնական կյանքի անձեռնամխելիությունը, ազատ տեղաշարժվելու և այլ իրավունքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում