Վրաց-ադրբեջանական սահմանին մահացել է վրացի սպա

Վրաց-ադրբեջանական սահմանին մահացել է Դեդոպլիսցարկոյի սահմանային ոստիկանության սպան: Որոշ տեղեկությունների համաձայն նա խեղդվել է Ալազանի գետի ափին’ ձկնորսություն կատարելիս:

Apsny.ge լրատվական կայքի փոխանցմամբ ջուրը քշել է մարմինը, այդ իսկ պատճառով մինչ այժմ հնարավոր րի լինում գտնել այն: Ենթադրությունների համաձայն զոհվածը Քվարելիի բնակիչ է, ով աշխատում էր Դեդոպլիսցարկոյի սահմանային զորակետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում