Հրանուշ Հակոբյանի եւ Սերգո Երիցյանի միջեւ սեւ կատու է անցել

«Հրապարակը» գրում է, թե կառավարության նիստերի դահլիճում երեք օր ընթանում էր «Հայերենն իմ սրտում է» համաժողովը, որ Հրանուշ Հակոբյանի հերթական ազգափրկիչ միջոցառումն է՝ ուղղված մայրենի լեզվի պահպանմանը:

Համաժողովին մեծ թվով հյուրեր էին մասնակցում՝ Հայաստանից եւ սփյուռքից: Սակայն ուշագրավն այն է, որ համաժողովին հրավիրված չեն Լեզվի տեսչության պետ, եւ այդ կառույցից ոչ մի ներկայացուցիչ: Մինչդեռ Հայաստանում մայրենի լեզվի պահպանման քաղաքականությունն իրականացնող հիմնական կառույցը հենց Տեսչությունն է, այլ ոչ թե սփյուռքի նախարարությունը: Մենք տեղեկացանք, որ սա պայմանավորված է Հրանուշ Հակոբյանի եւ Սերգո Երիցյանի հակասություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում