Էդուարդ Շարմազանով.ՀՀԿ գործադիր մարմնի նիստի օրակարգում նախարարների նշանակման հարցի քննարկում չի սպասվում

«Այսօրվա նիստում քննարկվելու են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքին վերաբերող հարցեր»,- այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի’ ապրիլի 25-ի նիստի օրակարգում նախարարների նշանակման հարցի քննարկում չի սպասվում: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ապրիլի 18-ի նիստում որպես ՀՀ վարչապետ հաստատվել էր Տիգրան Սարգսյանի թեկնածությունը:

Միաձայն որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնքում հաստատվել էր Էդվարդ Նալբանդյանի, իսկ Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Սեյրան Օհանյանի թեկնածությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում