Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Գավառ եւ Իջեւան

Շարունակելով մարզային այցելությունները`«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կմեկնի Գավառ, ապա հանդիպում կունենա նաև  Իջեւանի բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստների հետ միասին եղել էր Բյուրեղավանում, իսկ նույն օրը իր կողմնակիցների հետ հանդիպում էր ունեցել Թալինի քաղաքապետարանի դահլիճում:

Իսկ ապրիլի 22-ին վերջինս այցելել էր Գյումրի: Այնտեղ նա հայտարարել էր, որ դեռ ուշ չէ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները առաջիկա օրերին կամ շաբաթներին միանան ժողովրդական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում