Քրդերը Սոչիում կմասնակցեն Սիրիայի հարցով համազգային երկխոսության կոնգրեսին

Քրդերը Սոչիում կմասնակցեն Սիրիայի հարցով համազգային երկխոսության կոնգրեսին

Քրդերը կժամանեն Սոչի՝ մասնակցելու Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը նախատեսվում է Սոչիում՝ հունվարի 30-ին: ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել է սիրիական հասարակության շուրջ 1600 ներկայացուցչի, բացի այդ որպես դիտորդ հրավիրվել են նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները, տարածաշրջանային և միջազգային գործընկերներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում