Հրայր Թովմասյան. Գյումրու դեպքերը սարսուռ էին ինձ համար
Նմանատիպ
«Ցանկացած սպանության դեպք սարսուռ է ինձ համար, որ հայը հային սպանում է»,-անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանությանն այս մասին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ինչ վերաբերվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնչեցրած հայտարարությանը, որում վերջինս ասնում է` «Գյումրեցիները, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը», Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ես չգիտեմ գողական գնալն ինչ է նշանակում»:
Ինչ վերաբերում է օրերս Iluir.am լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ լրագրողը ծեծի էր ենթարկվել ավագանու ՀՀԿ-ական թեկնածուի կողմից, իսկ այնտեղ գտնվող ոստիկանը չէր միջամտել, Թովմասնյանը նշեց. «Տեղյակ չեմ, երեկ աշխատանքային օր չի եղել, տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է գրել: Ես չեմ պատժողը, ընթացակարգ կա և եթե հստակ լինի, ապա կպատժվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում