Կդառնա՞ Սաակաշվիլին ռազմական հանցագործ

Ապրիլի կեսերից Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին նախաձեռնեց 2008թ-ի օգօստոսյան դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծման գործընթացը: 2008թ-ին նման հանձանժողով եղել էր, որը բաղկացած էր միայն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից: Հանձնաժողովի հաշվետվություններում ռուս-վրացական պատերազմի հիմնական հրահրող է որակվել ռուսական կողմը, իսկ Վրաստանի կողմից ձեռնարկված միջոցոցառումները գնահատվել են, որպես պաշտպանողական: Վրացական կողմի հիմնական սխալը, ըստ հանձնաժողովի, եղել է դեռևս ոչ մարտական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահների չեզոքացման իրենց անզորությունը: Հաջորդ սխալը որակել են ռուսական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների անտեսումը և համապատասխան միջոցառումներ չձեռնարկելը: Նշվել են նաև որոշ սխալներ, որոնք թույլ են տրվել մարտական գործողությունների ժամանակ: Չնայած այն հանգամանքին, որ Սաակաշվիլին ըստ Սահմանադրության երկրի գերագույն գլխավոր հրամանատարն էր, սակայն ռազմական գործողությունների ժամանակ արված սխալները կրել են երկրի բարձրագույն զինվորական հրամանատարությունը:

Բիձինա Իվանաշվիլու կուսակից ընկերոջ Դավիթ Սագանալիձեի կողմից նախաձեռնվելիք հանձնաժողվի մեջ կլինեն ոչ միայն խորհրդարանի պատգամավորներ, այլև Արդարադտության նախարարության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:

Նախաձեռնության հեղինակները փաստել են, որ նախորդ հանձնաժողովը հսկայական աշխատանքեր է տարել, սակայն կան որոշ հարցեր, որոնք պիտի պարզաբանվեն: Սաակաշվիլին նշել է, որ ինքը չի գնա հանձնաժողվի հարցաքննությանը ոչ՛ նախագահի, ո՛չ սովորական քաղաքացու կարգավիճակով, քանի որ նման հանձնաժողվի ստեղծումը ավելորդ դիվիդենտներ է տալիս ռուսական կողմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում