Հայաստան կժամանի ՄԹ ԱԳ ներկայացուցիչ Քոլին Ռոբերթսը

Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի ապրիլի 25-ից 27-ը:

Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև:

Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Այս մասին ասվում է Բրիտանական դեսպանատան հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում