ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով’ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում