Վրաստանն ավելացնում է կախվածությունն Ադրբեջանից
Նմանատիպ
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կոնգրեսին է ներկայացրել Կրեմլյան զեկույցը։ Այն արդեն որակվել է որպես աննախադեպ: Դրանում ներառվել է 200-ից ավելի մարդ. Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Կրեմլյան զեկույցում են Դաշնության վարչապետը, նախարարների կաբինետի անդամներ ու նաև Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը: Ամերիկյան նոր ցուցակում հայտվածները հնարավոր պատժամիջոցների տակ հայտնվելուց բացի, կարող են արևմուտքում բիզնես վարելու խնդիրներ ունենալ: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցը կարող է հետ պահել ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող բանկերին և այլ կառույցներին նրանց հետ գործարքներ վարելուց: ԱՄՆ-ի՝ Կրեմլյան ցուցակին արձագանքել է նաև Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ այն ուղղված է Ռուսաստանի բոլոր քաղաքացիների դեմ ու բարդացնում է, առանց այդ էլ բարդ ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում