Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի ադրբեջանցի ընդդիմադիրի գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դիմում-բողոքը:

Իսմայիլիի շրջանումհունվարի 24-ին տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ նա ձերբակալվել է: Հետաքննության տվյալներով’ նա անկագություների հաջորդ օրը գնացել է Իսմայիլի քաղաք և բնակիչներին անհնազանդության կոչ արել: Մամեդովը մեղադրվում է «հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու», ինչպես նաև «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դիմադրության ցույց տալու» մեջ: Ընդդիմադիր գործիչը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն:

Մամեդովի փաստաբանն ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ՄԻԵԴ-ը Մամեդովի ձերբակալության և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ մի շարք հարցեր է հղել Ադրբեջանի կառավարությանը. իշխանությունները Ստրասբուրգի հարցերին պարտավոր է պատասխանել մինչև հունիսի18-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում