Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանը» շարունակում է մարզային այցելությունները

Ապրիլի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած Շարժմանը մաս կազմելու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՀ ազատ քաղաքացիները պարզ քվեարկությամբ ընդունեցին «Նոր Հայաստանի» հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Այսօր նախաձեռնությանը միացած ուժերի ու հոսանքների առաջամարտիկները եւ համակիրները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են մարզային այցելությունները’ մեկնարկ տրված Շարժման գաղափարը մարդկանց հասցնելու եւ «Նոր Հայաստանի» շարքերը գաղափարակից քաղաքացիներով ու միավորումներով համալրելու համար: Այդ նպատակով ձեռնարկվող հանրային քննարկումները հիմք կծառայեն ազգային-քաղաքացիական ծրագրի համար, որը Հովհաննիսյանը կներկայացնի մայիսի 9-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքի ժամանակ:

Աղբյուրը ներկայացնում է նաե առաջիկա մարզային այցելությունների եւ հանրային հանդիպումների ժամանակացույցը.

25 ապրիլի, հինգշաբթի 16:00- Գավառ – Գրիգոր Լուսավորչի փողոց, թիվ 25, Կենցաղի տուն,
3-րդ հարկ
19:00- Իջեւան – Շատրվանների հրապարակ

26 ապրիլի, ուրբաթ 16:00- Էջմիածին- Մշակույթի տուն
19:00-Արտաշատ- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տուն

27 ապրիլի, շաբաթ 15:00- Կապան- Մշակույթի տուն
19:00- Եղեգնաձոր- դահլիճը գտնվում է Շահումյանի փողոց, թիվ 8-ում՝ քաղաքապետարանի դիմաց

28 ապրիլի, կիրակի 18:00 «Բարեւ Երեւան» քարոզարշավի շրջանակներում, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պուրակում՝ Պ.Սեւակի հուշարձանի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում