Մակրոնի երեք խոստումը հայերին
31/01/2018 20:34
Նմանատիպ
Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքը: Դե իսկ, ամենասպասված հյուրը Ֆրանսիայի նախագահն էր: Էմանուել Մակրոնը միջոցառմանը ներկայացել է Անմոռուկով ու ծավալուն ելույթ ունեցել: Ֆրանսիայի նախագահը խոսել է հայ-ֆրանսիական հարաբերություններից, Հայոց ցեղասպանությամ ժխտում քրեականացնող օրենքի քննարկումներին վերադառնալուց, արցախյան հիմնախնդրից: Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կներառվի Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում