Մատչելի սակագին, չծխող վարորդ, ժամանակի կրճատում. տրանսպորտի միասնական ցանց
Նմանատիպ
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Իսկ ավտոբուսների համար խիստ չափորոշիչներ են սահմանվում. տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին, իսկ շահագործման ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն էլ գործարկվելու: Գործընթացի վերահսկման պատասխանատվությունը, լիազորությունների մեծ մասը ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին, ինչը ենթադրում է, որ վերանալու է նաև գծատեր երևույթը: Միասնական ցանցը շահագործելու համար նաև մասնավոր ներդրողների են փնտրում: Մայրաքաղաքի տրանսպորտի նոր ցանցի նախագիծը ներկայացնելիս Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանաքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը անդրադարձել է նաև վարորդների այն մտահոգությանը, որ տրանսպորտի թվի կրճատման արդյունքնում հնարավոր է զրկվեն աշխատանքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում