Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը կիսում է միավորը
25/04/2013 21:46
Նմանատիպ
Փարիզում այսօր կայացել են Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հերթական, 5-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net-ը, խաղն ավարտվել է 41-րդ քայլին:
Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Մայքլ Ադամս- Նիկիտա Վիտյուգով` ոչ ոքի, Մաքսիմ Վաշյե- Լագրավը հաղթել է Պետեր Սվիդլերին, Լաուրեն Ֆրեսսինեն ուժեղ է գտնվել Վլադիմիր Կրամնիկից, իսկ Վիշվանաթան Անանդը’ Դին Լիժենից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում