Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Սանկտ-Պետերբուրգում
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կեսօրին քաղաքի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի, Հայաստանի զինվորականների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից:
Այնուհետև եկեղեցում, ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը և Հայկ Բաբուխանյանը, Կաթոլիկ և Ռուսական Ուղղափառ եկեղեցու հոգևոր հայրեր, ինչպես նաև հայ համայքի ներկայացուցիչներ:
Երեկոյան Սանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի մեծ համերգ: Երեկոյին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ներկայացուցիչները, հոգևորականներ, հյուպատոսներ, մտավորականներ և :
Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Ելույթ ունեցան Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամ Տերենտիյ Մեշյարակովը, որը նաև կարդաց Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղերձը և փոխնահանգապետ Օլգա Կազանսկայաի խորհրդականը, որը կարդաց վերջինիս ուղերձը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում