AM | RU
USD
EUR
RUB

Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվեց երգահանի 90-ամյա հոբելյանը

 

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն: Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է այս համերգային ծրագիրը, Հեքիմյանի պես մեծ կոմպոզիտորին ներկայացնելը: Համերգը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել նրա երգերը, նոր ձևաչափով մատուցել դրանք հանրությանը մեր հրաշալի հյուրերի և տարբեր ժանրերում ստեղծագործող երգիչների միջոցով: Այն բովանդակությունը, որը երաժշտասերներն այսօր կլսեն, կարծում եմ՝ տպավորիչ կլինի»,-նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, ոգևորված են, սիրով են պատրաստվել՝ փորձելով նոր շունչ հաղորդել Հեքիմյանի հանրահայտ «Կռունկ», «Կարուսել» և այլ հանրահայտ երգերին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Սիրված երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմեց իր և Հեքիմյանի ծանոթության մասին: «Մի օր ինձ զանգահարեց Վրաստանի ԱԱԾ-ի փոխգնդապետը: Նա ասաց, որ Մոսկվայից Ալեքսեյ Հեքիմյանն է եկել, ով ինձ համար երգ է գրել, և ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Մերժեցի, բայց ինձ ստիպեցին գնալ: Երբ տեսա Հեքիմյանին, նա ասաց, որ 14 երգ է գրել ինձ համար: Երգեցի նրա ստեղծագործությունները, մենք լավ ընկերներ դարձանք»,-ներկայացրեց երգիչը: Նա շեշտեց, որ Հեքիմյանը հրաշալի գործեր ունի, որոնք սիրով է հնչեցրել:

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ալեքսեյ Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Լրահոս
Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan