Արմեն Աշոտյանը գրազ է պարտվել

«Հրապարակը» գրում է. «Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս’ նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, գրազ էր եկել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, «կրվել» է գրազը, որովհետեւ պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: «Կրվել» է կոստյում: Ըստ չար լեզուների’ վարչապետին:

Երեկ, երբ զանգահարեցինք’ իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվեց, որ նա Ֆինլանդիա մեկնող ինքնաթիռում է: Դեսպա՞ն եք գնում, հարցրինք: «Ոչ, կրթական գործերով»: Հաստատեց, որ ինքն իսկապես գրազը «կրվել» է, բայց ոչ թե վարչապետին, այլ’ Արման Սահակյանին: Ե՞վ… գնե՞լ եք նրա կոստյումը: «Այդ մասին’ վերջին դասին. կվերադառնամ-կպատասխանեմ, թե ինչու չեմ գնել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում