«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն պատրաստվում են գաղտնի փաստեր հրապարակել միմյանց մասին

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցության վերնախավը հույժ անհանգստացած է այն լուրերից, որ «Ժառանգությունը» պատրաստվում է այս կամ այն ձևով, թեկուզ սոցիալական ցանցերի միջոցով, շրջանառության մեջ դնել տեղեկատվություն, թե հայտնի դաշնակներից ով ինչպիսի բիզնեսների և ունեցվածքի տեր է, և ով ինչ ծավալներով է իր «օբյեկտները» տարել ստվեր։ ՀՅԴ-ում լուրջ են ընդունում այն տեղեկատվությունը, որ «Ժառանգության» ձեռքում հայտնվել է համապատասխան «թղթապանակ», ու այժմ նրանք նախապատրաստվում են փաստեր հրապարակել Րաֆֆու գործունեության այն շրջանից, երբ վերջինս դեռ ԱՄՆ-ում դաշնակցական էր ու տապալել էր բավականին կարևոր կուսակցական աշխատանքներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում