Նախարարությունը տարածք է վարձակալել ՀՀԿ-ից

«Ժողովուրդը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Պարզվում է’ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Նախարարությունը վերջերս Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել’ 206 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ մյուս մարզերում այս նախարարությունը տարածքներ վարձակալել է կամ մարզպետարանից, կամ քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ՀՀԿ անդամ է: Ասել է թե’ նա պետական գումարներով լավություն է անում հարազատ կուսակցությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ, որը կիրառվում է շատ ու շատ երկրներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում