ՀԱԿ-ի թեկնածուն խոսում է աղբավերամշակման մասին, ինչը խոչընդոտվել է իր պաշտոնավարման օրոք

Վերջերս հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ՀԱԿ-ի’ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նշեց, որ աղբը ապրանք է, փող, հետեւաբար փողաբեր ապրանք: Եվ այդ ապրանքը վերամշակելը խիստ կարեւոր է Երեւանի քաղաքային տնտեսության համար: Այս մասին գրում է «Հայոց աշխարհը»։

«Համաձայն ենք: Բայց որ այս մասին խոսում է Երեւանի նախկին քաղաքապետը, որը ոչինչ չի արել այս առումով, անհասկանալի է: 1986 թվականից ճապոնացիներն ուզում էին աղբավերամշակման գործարան հիմնել Նուբարաշենի աղբանոցում: Պայմանագիրը չստորագրվեց, ճապոնացիներն էլ թքեցին-գնացին: 92-96 թվականների քաղաքապետը չգիտե՞ր այս մասին, թե՞ աղբանոցն այդ ժամանակ չկար:

Ասենք նաեւ, որ այս կուսակցության գործիչներից մեկը ծաղիկ, մանավանդ վարդակակաչ տանել չի կարողանում, որովհետեւ, ըստ կուսակցական հաշվարկների, փող ուտելու ձեւ է: Ասել կուզի’ եթե ՀԱԿ-ի թեկնածուն դարձավ Երեւանի քաղաքապետ, Երեւանում հոտավետ այլ բան չի մնալու, բացի աղբանոցից ու մետրոյի’ մինչեւ Վլադիվոստոկ հասնող գծերից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում