Բակո Սահակյանն ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամները քննարկել են համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի մի խումբ անդամների հետ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել կառույցի անդամներին’ Արցախին մշտապես սատարելու եւ բարեկամության շրջանակ ստեղծելու համար:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ’ դա կարեւոր քաղաքական եւ մարդասիրական քայլ է, ինչը նոր որակ կհաղորդի երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը եւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում