Խաղաղ բանակցությունները շարունակելու համար Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին.Դոմինիկ դը Բյուման
06/02/2018 21:10
Նմանատիպ
Հայ-շվեյցարական հարաբերությունների խորացման նոր ռաունդը մեկնարկել է Երևանում: Այստեղ է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը: Շվեյցարական նմանատիպ պատվիրակության այց Հայաստան առաջին անգամ է կազմակերպվում: Այսօր եվրոպացի պաշտոնյաները օրը սկսել են ծիծեռնակաբերդի բարձունքից՝ Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակ դնելով: Օրակարգում են տնտեսական հարցերը, գրավիչը հայկական գյուղատնտեսությունն ու գինեգործությունն է: Հայաստանի ներքին քաղաքական հարցերին երբեք Շվեյցարիան չի խառնվի, փոխարենը՝ դիվանագիտությունը կծառայեցնի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին: Բյումանը Երևանում հիշեցրել է, որ Շվեյցարիան լավ է ճանաչում ենք միջազգային իրավունքը, գիտին հավասարությունը ազգերի ինքնորոշման և տարածքային անձեռնմխելիության միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում