ԼՂՀ Նախագահը հանդիպել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը’ այն համարելով կարեւոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում