Րաֆֆի Հովհաննիսյանն` իր քաղաքականությունից հեռանալու մասին.տարոսը՝ Հրանտին

Երեկ Իջեւան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանին aravot.am-ի լրագրողը հարցրել է, թե ինչպես է վերաբերվում Հրանտ Բագրատյանի՝ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ նա պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:

«Ճիշտ է ասում: Տարոսը՝ Հրանտին»,-կարճ կապեց Ր. Հովհաննիսյանը:

Այնուհետեւ նա «Ժառանգության» մի քանի տասնյակ անդամների եւ համակիրների հետ հանդիպում ունեցավ Իջեւանի քաղաքապետարանի կողքին գտնվող «Շանթ» սրճարանում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում